Բերդի Պատմության Եվ Կենցաղի Թանգարան
1981թ-ին հիմնադրվում է Բերդ քաղաքի պատմության և կենցաղի թանգարանը։ Թանգարանը ունի 624 ցուցանմուշ։ Ցուցադրությունում առկա է 434 նմուշ, որից 34-ը գրքեր են։
Այստեղ կարելի է տեսնել Հայոց ցեղասպանության, համաշխարհային պատերազմի և հայ-ադրբեջանական հակամարտության մասին։ Տավուշի մարզում պեղումների արդյունքում հայտնաբերված հողագործության, կավագործության, ձեռագործության, գորգագործության և երաժշտական գործիքների նմուշները նույնպես ներկայացված են թանգարանի ցուցադրությունում։
Գեղեցիկ հայակական գորգերը ու կարպետները, ասեղնագործ աշխատանքները թանգարանի սիրելի մասերից են։ Թանգարանում կա դիմանկարների հավաքածու հայտնի և անվանի մարդկանցով՝ Արամ Խաչատրյան, Առնո Բաբաջանյան, Կոմիտաս, Պարույր Սևակ, Վիլյամ Սարոյան և այլ անվանի մարդկանց։ Ինչպես նաև քաղաքի նկարիչ Ռոմեո Մելիքյանի նկարները։
Աշխատանքային օրերը՝ երեքշաբթի-կիրակի
Աշխատանքային ժամերը՝ 10:00-18:00
Կիրակի՝ 10:00-16:00
Սակայն հնարավոր է այցելել այլ ժամերի, նախապես զանգահարելով։
Էքսկուրսիաների համար գրանցվել նախապես։
Կան էքսկուրսիաներ հայերեն և ռուսերեն լեզուներով։
Մուտքը անվճար է։